Facebook-ը կարող է դառնալ մարդու հոգեկան առողջության յուրահատուկ ինդիկատոր: Այսպիսի եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնք համացանցում կատարված գրառումներով կարողացել են դեմենցիան կանխատեսել կոնկրետ օգտատերերի մոտ:
Գիտնականներն իրենց հետազոտության ընթացքում 2,5 տարի վերլուծել են Facebook-ի 683 օգտատերերի հրապարակային գրառումները, հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը: Անցկացվող փորձի ուշադրության կենտրոնում են եղել համացանցային օգտատերերի բառապաշարի առանձնահատկությունը, տեքստերի պարբերականությունը և ծավալը, ինչպես նաև գեոթեգերը:
Նախագծի հեղինակները պնդում են, որ ըստ սոցցանցերում վարքագծի՝ կարելի դեմենցիան 62 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել դեռևս 6 ամիս առաջ նախքան պաշտոնական ախտորոշումը: Դեպրեսիայի զարգացումից 3 ամիս առաջ կարելի է այն կանխատեսել արդեն 72 տոկոս ճշգրտությամբ:
Պարզվել է, որ դեպրեսիային հակված անձինք իրենց գրառումներում զգայական բառեր շատ են օգտագործում, մինչդեռ հոգեկան խանգարումներ չունեցող մարդիկ իրադարձությունները ավելի հաճախ նկարագրում են չեզոք լույսի ներքո: Դրանից բացի, դեպրեսիվ մարդիկ պարբերաբար գրում են ինքնազգացողության մասին, ընդ որում՝ նրանց գրառումները կարող են և բացասական զգացումներ չպարունակել: