Այս տարի Ամանորը Թաիլանդում անցկացնելն այնքան էլ լաց գաղափար չէ: Մասնագետների խոսքով Թաիլանդի Փխուկետ կղզում Դենգե եւ Չիկունգունյա տենդի բռնկում է գրանցվել՝ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք փոխանցվում են մոծակների խայթոցների միջոցով:
Մասնագետները հաղորդում են նաեւ Թաիլանդի Նաքհոնպատհոմ, Պխիչիտ, Նակհոնսավան, Նակհոնսիտխամամարատ եւ Նակհոննայոկ շրջաններում Դենգե տենդով հիվանդացության ավելացման մասին: Այս շրջաններ մեկնած զբոսաշրջիկները այս տենդերով հիվանդանալու վտանգի տակ կլինեն:
Դենգե տենդը վիրուսային հիվանդություն է, որը վարակված մեծակի խայթոցից 5-7 օր անց ի հայտ է գալիս:
Մարդու ջերմությունը բարձրանում է, մկանային ցավեր եւ գլխացավ է սկսվում:
Եթե վարակված մարդու մոտ տենդի հեմորագիկ ձեւ է զարգանում, մահացու ելքի վտանգը մոտ 50 տոկոս է կազմում:
Դենդե տենդի դեմ առաջին գրանցված պատվաստանյութով՝ Դենգվակսիա դեղով պատվաստումը կարող է հիվանդության ծանր ընթացքը 92 տոկոսով կրճատել, իսկ հոսպիտալացման վտանգը՝ 82 տոկոսով:
Չիկունգունյա վիրուսը, որը նույնանուն տենդն է առաջացնում, տենդային վիճակով է դրսեւորվում, հոդերում ուժեղ ցավերով, ցանով:
Դեպքերի մեծամասնության ժամանակ վարակվածները ապաքինվում են, սակայն ցավերը կարող են մի քանի ամիս տեւել, հազվադեպ դեպքերում՝ մի քանի տարի: Չիկունգունյա տենդի բուժման համար հատուկ դեղեր չկան, պատվաստանյութ՝ նույնպես: