Վերջին շրջանում բավականին ակտիվացել են քննարկումները Սորոսի հիմնադրամի մասին՝ մարդիկ սկսել են հետաքրքրվել, թե առհասարակ ինչ նպատակներով է վերոնշյալ հիմնադրամը խոշոր չափերով դրամաշնորհներ տրամադրում ՀՀ տարբեր ոլորտներում այս կամ այն, առաջին հայացքից, բարեփոխումն իրականացնելու համար: Analitik.am-ը որոշեց պարզել, թե ինչ գործունեություն է ծավալում Սորոսի հիմնադրամը կարևորագույն ոլորտներից մեկում՝ առողջապահության ոլորտում: Այն, ինչ հայտնաբերեցինք, բավականին հետաքրքիր էր, միևնույն ժամանակ սերտ կապված վերջին շրջանում այդքան աղմուկ հանած Հակածխախոտային օրենքի նախագծի հետ:
Ուսումնասիրել ենք 2008 թվականից առ այսօր Սորոսի հիմնադրամի կողմից առաջողապահության ոլորտին վերաբերող գրանտների բովանդակությունն ու չափերը:
Այսպես՝ 2008 թվականին առողջապահական ոլորտին վերաբերող խոշոր գրանտները տրամադրվել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, որպեսզի վերջիններս զբաղվեն, ուշադրություն, թմրամիջոցներ օգտագործողների իրավունքների պաշտպանությամբ: Դրամաշնորհի շրջանակներում նախատեսվել է 5 թմրանյութ օգտագործողի տրամադրել անվճար իրավական օգնություն, հասարակությանը տեղեկացնել թմրամոլների իրավունքների մասին: Նույն տարվա մեջ ֆինանսավորվել է նույն գրասենյակը, որպեսզի կանխի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը թմրամոլների շրջանում: Գրանտի նպատակը նշված է թմրամոլության դեմ պայքար, սակայն, երբ նայում ենք նկարագրական մասը, պարզ է դառնում, որ այն միտված է եղել թմրամոլների շրջանում իրազեկման բարձրացմանը՝ միանգամյա ներարկիչների, պահպանակների օգտագործման քարոզչություն՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով:
Ամբողջությամբ՝ analitik.am