Եթե շարունակում եք ինչ-որ բաներ մոռանալ՝ ընկերոջ ծննդյան օրը, ծանոթ մարդկանց անունները, բառեր, որոնք ուզում եք օգտագործել, ապա պետք չէ անհանգստանալ՝ դուք բացառիկ ինտելեկտ ունեք. սա են պնդում նյարդաբանները:
Այո՛, գիտնականանները պարզել են՝ մոռացկոտությունը բարձր ինտելեկտ ունենալու նշան է: Տորոնտոյի համալսարանի հետազոտողներ Փոլ Ֆրանքլենդի և Բլեյք Ռիչարդսի կարծիքով որոշ ժամանակ առաջ իմացած բաները մոռանալը նորմալ երևույթ է, քանի որ այդպես ձեր հիշողությունը թարմացվում է՝ հին հիշողությունները փոխարինելով նորերով:
Նրանք նաև պարզել են, որ լավ հիշողություն ունեցող մարդիկ այդքան էլ խելացի չեն, ընդհակառակը՝ խելացի են նրանք, ովքեր մոռացկոտ են: Պրոֆեսորները պնդում են, որ ավելի օգտագար է ամեն բան իմանալ, ու մոռանալ մանրամասները և դետալները՝ ինֆորմացիան, որն անհրաժեշտ չէ, քան մտապահել ամեն բան մանրամասնորեն ու կարևորը չկարողանալ զատել երկրորդականից:
Ռիչարդսի խոսքով նման մարդիկ մոռանում են այն, ինչը կարևոր չէ իրենց համար և դրա փոխարեն կենտրոնանում են այնպիսի բաների վրա, որոնք կյանքի ընթացքում կօգնեն իրենց կարևոր պահերին ու որոշումներ կայացնելու ժամանակ: Պրոֆեսորն ասում է.
««Վատ հիշողությունն» իրականում մեխանիզմ է գլխում, որը տեղ է ազատում կարևոր ինֆորմացիայի համար ու չի թողնում, որ ավելորդ էներգիա ծախսվի ավելորդ ինֆորմացիայի վրա: Մտքի առաջնային դերը որոշում կայացնելն է, և մոռացկոտությունը, ինչպես շատերն են անվանում այս երևույթը, օգնում է ֆիլտրել միտքն ու իրական կյանքում որոշումները կայացնել հիմնվելով կարևորի վրա»:
Պետք է սակայն հիշել, որ չափից շատ մոռացկոտ լինելու դեպքում պետք է դիմել բժշկի օգնությանը, բայց եթե ձեր մոռացկոտությունը «սահմաններ» ունի, ապա պետք չէ անհանգստանալ. ձեր միտքն ուղղակի իսկապես լավ է աշխատում: Այն պարզապես իր աշխատանքն է կատարում: