Բարսելոնի գլոբալ առողջապահության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել. հղիության առաջին եռամսյակում ընկույզների օգտագործումը դրական է ազդում երեխայի կոգնիտիվ կարողությունների վրա: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ ընկույզը հարուստ է ֆոլաթթվով և անփոխարինելի ճարպաթթուներով, այթ դվում օմեգա-3-ով և օմեգա-6-ով:
Մասնագետները պարզել են, որ այն երեխաները, որոնց մայրերն առաջին եռամսյակի ընթացքում ամեն օր երեք չափաբաժին 30 գր ընկույզ են օգտագործել, ավելի լավ են հանձնել կոգնիտիվ գործառույթների, ուշադրության և հիշողության թեստերը:
Ընդհանուր առմամբ հետազոտության մեջ ընդգրկվել է 2200 զույգ մայր և երեխա: Սա առաջին նման հետազոտությունն է, որում դիտարկվել են հղիության ժամանակ սննդի մեջ ընկույզների օգտագործման առավելությունները երկարաժամկետ հեռանկարում երեխայի նյարդային համակարգի զարգացման տեսանկյունից:
Փորձին ներգրավված հղի կանայք առաջին և երրորդ եռամսյակում ընկյուզ, նուշ, գետնընկույզ, մայրու ընկույզներ և պնդուկ են կերել:
Երեխաների զարգացումը գնահատվել է 18 ամսականում, ինչպես նաև 5 և 8 տարեկանում:
Պարզվել է, որ երեխայի կոգնիտիվ կարողությունների վրա ամենամեծ դրական ազդեցությունն ունեցել է առաջին եռամսյակում ընկույզի օգտագործումը: Խորհուրդ տրվող չափը շաբաթական 30 գ. երեք չափաբաժին ընկույզն է:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Epidemiology ամսագրում: