Steptohealth.ru կայքը գրում է, որ հետազոտությունների համաձայն՝ B խմբի վիտամինների պակասը կարող է հիշողության վատացման պատճառ դառնալ, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ ինտելեկտի վրա:
- Շաքար: Բեռլինի համալսարանում անցկացված հետազոտությունների համաձայն՝ այն անձանց մոտ, ովքեր չափազանց շատ շաքար են օգտագործում, հիշողության վատացում կարող է լինել:
- Անառողջ սնունդ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ արագ սնունդը, ինչպես նաև չափազանց շատ կալորիաներ պարունակող մթերքները բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա:
- Կարմիր միս: Բոստոնում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ չափազանց շատ կարմիր միս օգտագործող անձանց մոտ հիշողության խնդիրներ ավելի շատ են լինում, քան բուսակերների մոտ:
- Պարզ ածխաջրեր: Սրանց շարքին են դասվում յուղոտ կաթը, այլուրը, ռաֆինացված շաքարը: Սրանք կարող են նպաստել հիշողության վատացմանը:
- Ֆրուկտոզա: Այն դանդաղեցնում է ռեակցիաների արագությունն ուղեղում և հիշողության մեջ:
Մթերքներ, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա
- Ալկոհոլ: Այն բացասական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա, և այդ գործընթացն անդառնալի է:
- Տապակած մթերքն ազդում է մարդու պահվածքի վրա, մասնավորապես՝ ճանաչողական հատկությունների վրա, ինչպես նաև ազդում է ուղեղի նյարդային հանգույցների վրա:
- Աղի չափազանց շատ օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում ինչպես՝ արյան ճշման և սրտի աշխատանքի, այնպես էլ՝ ուղեղի ֆունկցիաների վրա:
- Տրանս ճարպեր: Սրանք նպաստում են խոլեստերինի ձևավորմանը, ավելորդ քաշի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դրանք դանդաղեցնում են ուղեղի աշխատանքը, ազդում մեր ռեակցիաների որակի և ռեֆլեքսների վրա: