Գարին վիտամինների, մակրոտարրերի և միկրոտարրերի իսկական շտեմարան է։ Այն հարուստ է սննդային մանրաթելերով, պարունակում է նաև B, PP, E, H խմբի վիտամիններ, խոլին, ֆոսֆոր, քլոր, ծծումբ, կալիում, նատրիում, կալցիում, կալիում, երկաթ, յոդ, ցինկ, պղինձ, սելեն, մոլիբդեն, սիլիցիում, մանգան, քրոմ, ֆտոր, ալյումին, տիտան, ցիրկոնիում և այլն:
Օգտակար հատկություններ
Գարուց պատրաստված ապուրները ցուցված են ավելորդ քաշ ունեցող անձանց, քանի որ դրանում պարունակվող մանրաթելերը ծառայում են որպես աղիների գրգռիչ և գործնականում չի ներծծվում՝ մեծացնելով պերիստալիզը:
Գարու դիետայի դրական ազդեցությունը նկատելի է էկզեմայի, փսորիազի, պիոդերմայի դեպքերում: Մրսածության ժամանակ օգնության կհասնի եփած գարու ալյուրը: Մաշկային հիվանդությունների դեպքում օգտակար է եփված հացահատիկներով լոգանքը:
Գարու կեղևը հայտնի է իր միզամուղ ազդեցությամբ: Տենդի դեպքում սառեցնող և խոնավացնող ազդեցություն է ունենում գարու ջուրը, այն ընդունում են ինչպես մաքուր ձևով, այնպես էլ սամիթով և մաղադանոսով:
Տաք գարու քսուքն օգնում է ազատվել պեպեններից: Հոդատապը կնահանջի, եթե բժշկական վիրակապը պատրաստեք գարու օգնությամբ՝ քացախից և սերկևիլից:
Գարու ածիկը բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է ազատվել ֆուրունկուլներից և կորյակներից: Շաքարախտի դեպքում օգտակար է ածիկի հյութը:
Գարին նաև օգտագործվում է կոսմետոլոգիայում՝ շամպույնների, բալզամների, քսուքների արտադրության մեջ: