
…Մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայաստանում ծաղկում էր Ուրարտուի թագավորությունը: Սերտորեն կապված լինելով Միջերկրածովյան խոշորագույն կայսրությունների հետ՝ Ուրարտուն ունեցել է յուրահատուկ մշակութային միջավայր, որտեղ առանցքային տեղ են զբաղեցրել որսորդությունը, ռազմական և առևտրային տնտեսությունը: Սակայն անկոչ հյուրերին, ինչպիսիք են սկյութները, որոնք ձգտում էին նվաճել բարձրլեռնային աշխարհը, հաճախ հակահարված էին տալիս Ուրարտական թագավորության բնակիչները, գրում է աղբյուրը:
«Այս տարածաշրջանում կմախքի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ուրարտական մարտիկները եղել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Հնէամարդաբանության բնագավառի ուսումնասիրություններին նվիրված միջազգային ամսագրում հրապարակված հոդվածում հայ հետազոտողների խումբը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խուդավերդյանի ղեկավարությամբ, մանրամասն ուսումնասիրություններ է անցկացրել Լոռու մարզի գերեզմանոցում հայտնաբերված կմախքի վերաբերյալ:
«Նրա ազդրային ոսկորները նույնպես լավ զարգացած էին, հնարավոր է՝ կապված կոնկրետ ռազմական գործողությունների հետ, ինչպիսիք են ձիարշավը»,- ենթադրում են հետազոտողները:
Ավելի մանրամասն՝ tert.am