Հակաքաղցկեղային դեղամիջոցը կկիրառվի հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների դեմ պայքարի համար
Advertisement 1000 x 90

Հակաքաղցկեղային դեղամիջոցը կկիրառվի հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների դեմ պայքարի համար

Մյունխենի Տեխնիկական համալսարանի և Հելմհոլցի ինֆեկցիաների հետազոտման կենտրոնի գիտնականները հակաքաղցկեղային դեամիջոցը փոփոխել են հակաբիոտիկների ազդեցության հանդեպ կայուն ինֆեկցիաների դեմ նոր դեղ ստանալու համար:

Ինչպես փոխանցում է News-Medical.net-ը, ստացած միջոցն արդեն ստուգել են կրծողների վրա, և արդյունքներն անչափ խոստումնալից են:

Գիտնականներին հետաքրքրել է մարդկային կինազաների խումբը, որոնց համար գոյություն ունեն մեծ թվով ինհիբիտորներ: Նրանք քաղցկեղի բուժման համար կիրառվող կինազայի ինհիբիտորում փոխել են ակտիվ բաղադրիչը: Պարզվել է, որ այդ բաղադրիչը հրաշալի է գործում նաև դեղային բազմաթիվ կայունությամբ ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ: Հատկանշական է, որ մոդիֆիկացված նյութը օրիգինալից 10 անգամ ավելի արդյունավետ է եղել:

Կատարված փոփոխությունների շնորհիվ միացությունը դադարել է միանալ կինազաներին և սկսել է ներգործել անմիջաբար բակտերիայի վրա: Այն մի կողմից արգելակել է բակտերիալ սպիտակուցի ակտիվությունը, որը կարևոր է էներգետիկ փոխանակության համար: Մյուս կողմից՝ ազդել է բջջային պատի վրա (ուժեղացրել է պատին հաստություն հաղորդող սպիտակուցների արտադրումը, ինչը բերել է բջջի պայթյունի)՝ այսպիսով առաջացնելով բազմակողմանի հակաբատերիալ ներգործություն:

med.news.am