Պատանեկության շրջանում ակնեի առաջացումը նորմալ է, միակ հույսը այն է, որ անցումային շրջանի ավարտից հետ դրանք կանցնեն: Բայց պարզվում է, որ դ միանշանակ չէ. ոմանց մոտ անցնում է, իսկ ոմանք դեռ շարունակում են տառապել: aroxj.am-ը ներկայացնում է ակնեի առաջացման 7 պատճառները և նրանց դեմ պայքարի միջոցները:
Սթրես-Հասունանակուն զուգահեռ մեծանում է նաև սթրեսի աստիճանը, որը, որպես օրենք, կարող է լինել ակնեի առաջացման գլխավոր պատճառներից մեկը:
Անորակ դիմահարդարման միջոցներ- Երբեմն հենց սիրելի դիմահարդարման միջոցները կարող են լինել ակնեի պատճառը: Այսպիսով, եթե տառապում եք ակնեից, ստուգեք դիմահարդարման միջոցների պիտակները:
Բջջային հեռախոս- Հեռախոսը մշտապես դնում եք բակտերիակիր մակերևույթների վրա,և հեռախոսի տաքությունը ձեր մաշկի խոնավության հետ մեկտեղ կարող է ստեղծել կատարյալ միջավայր ակնեի առաջացման համար: Պարզապես հաճախ մանրէազերծեք ձեր հեռախոսը սպիրտով:
Յուղոտ մաշկ- Մեկ այլ ակնեի պատճառ է ճարպագեղձերի արտադրած ճարպը, որը փակում է մաշկի ծակոտիները և գրավում բակտերիաներին: Հարկավոր է օգտագործել մաքրող միջոցներ կամ մաշկաբանի նշանակած դեղամիջոցներ:
Մազերի հարդարման միջոցներ- Ինչպես դիմահարդարման, այնպես էլ վարսահարդարման միջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ:
Ժառանգականություն- Երբեմն ձեր խնդիրները նրանից չեն, որ դուք ինչ որ բան սխալ եք անում: Պարզապես ձեր գեներն են այդպիսին: Խնամեք մաշկը ճիշտ ընտրված մաքրող միջոցներով և կկարողանաք նվազեցնել քանակը:
Հորմոններ- Ակնեի ամենաշատ տարածված պատճառներից է հորմոնների մակարդակի տատանումները, որը կանանց մոտ կարող է առաջանալ հղիության շրջանում, դաշտանային ցիկլի ընթացքում,ցիկլի բացակայության դեպքում (մենոպաուզա): Ճարպագեղձերը սկսում են մեծ քանակությամբ ճարպ արտադրել: Նման դեպքերում կարող եք սպասել հորմոնային կարգավորմանը, կամ դիմել մաշկաբանի: