Գիտնականները նկատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վատթարացման նշաններ
Advertisement 1000 x 90

Գիտնականները նկատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վատթարացման նշաններ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, ըստ երեւույթին, պակաս արդյունավետ են դառնում COVID-19-ի թեթեւ ձեւերի կանխման ժամանակ, եւ այս մասին կարող է վկայել կորոնավիրուսի «դելտա» տեսակով վարակվելու նոր դեպքերի աճը Իսրայելում, որտեղ բնակչության մեծ մասը ստացել է Pfizer/BioNTech պատվաստանյութ։

Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, չափազանց վաղ է խոսել հնդկական շտամի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վատթարացման մասին, որը հայտնաբերվել է ապրիլին եւ այդ ժամանակվանից արագ տարածվում է ողջ աշխարհում։

Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստումը ավելի արագ էր ընթանում, քան մյուս երկրներում, եւ արդյունքում վիրուսի փոխանցումը նվազեց մինչեւ օրը 5 դեպք։ Սակայն վերջին օրերին բացահայտված վարակումների թիվն ավելացել է 300 դեպքով «դելտա» տարբերակի տարածման պատճառով։ Հիվանդացների մոտ կեսը երեխաներ են, իսկ մյուս կեսը՝ պատվաստված մեծահասակներ։ Պատվաստված մեծահասակների բաժինը հասնում է 85 տոկոսի, բայց որոշ մասնագետներ կարծում են, որ նոր վարակումների թիվը դուրս է գալիս սպասվածի սահմաններից։

Պատվաստված իսրայելցիների շրջանում ծանր դեպքերի թիվը վերջին օրերին ավելացել է մոտավորապես յուրաքանչյուր երկու օրվա մեջ մեկ դեպքից մինչեւ օրական հինգ դեպք։ Այնուամենայնիվ, փորձագետները հույս ունեն, որ պատվաստանյութի արդյունավետությունը լուրջ հիվանդությունների դեմ կմնա նույնքան բարձր, որքան եւ «ալֆա» տեսակի դեպքում, որն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում դեկտեմբերին։

Պետք է նշել, որ վերջին 12 օրում մահացության մակարդակն Իսրայելում զրոյական էր։

news.am