Գիտնականները կորոնավիրուսի դեմ պայքարի նոր արդյունավետ միջոց են գտել
Advertisement 1000 x 90

Գիտնականները կորոնավիրուսի դեմ պայքարի նոր արդյունավետ միջոց են գտել

Վիրուսային պրոտեազի դեյտերացված ինհիբիտորների թերապիան զգալիորեն թեթեւացնում է COVID-19-ի ընթացքը եւ մեծացնում հիվանդի կենսունակությունը: Այս մասին հայտնել են Կանզասի համալսարանի վարակաբանները, որոնք ապացուցել են նոր մեթոդի արդյունավետությունը կենդանինների դեպքում: Այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:

Դեյտերացված դեղերը փոքր մոլեկուլի տեսքով դեղեր են, որոնցում մեկ կամ ավելի թթվածնի ատոմները փոխարինված են ավելի ծանր իզոտոպով՝ դեյտերիումով: Պրոտեազի ինհիբիտորները հակավիրուսային դեղամիջոցների դաս են, որոնք կանխում են վիրուսային վերարտադրությունը վիրուսային պրոտեազների հետ ընտրովի կապի միջոցով (օրինակ՝ կորոնավիրուսի դեպքում 3CLpro-ը), որոնք կտրում են ամինաթթուների հաջորդականությունները՝ դրանով իսկ ակտիվացնելով նոր վիրուսային մասնիկների ձեւավորման համար անհրաժեշտ սպիտակուցները:

Գիտնականները կատուների մոտ մահացու կորոնավիրուսային վարակի բուժման համար մշակել են պրոտեազի ինհիբիտոր GC376, սակայն հետո հայտնի է դարձել, որ այն կարող է արդյունավետ լինել նաեւ SARS-CoV-2 վարակի դեմ:

Նոր աշխատանքում գիտնականները մոդիֆիկացրել են GC376- ը՝ թթվածինը փոխարինելով դեյտերիումով եւ ստուգելով դրա ազդեցությունը SARS-CoV-2-ի դեպքում: 24 ժամվա ընթացքում դեյտերացված GC376-ով SARS-CoV-2-ով վարակված գենետիկորեն մոդիֆիկացված K18-hACE2 մկների բուժումը զգալիորեն մեծացրել է կենսունակությունը, նվազեցրել է թոքերում վարակի կրկնապատկումը եւ պակասացրել քաշի կորուստը:

Արդյունքները ցույց են տվել, որ դեյտերացիայի մեթոդը կարող է օգտագործվել այլ հակավիրուսային միացությունների հետ միասին` կորոնավիրուսի ուժեղ ինհիբիտորներ ստանալու համար:

Այնուամենայնիվ, այս մեթոդը դեռեւս չի փորձարկվել մարդկանց վրա, եւ դժվար է ասել՝ արդյո՞ք այն նույնքան արդյունավետ կլինի մարդկանց բուժման համար:

news.am