Ո՞ւմ համար է վտանգավոր լոբին
Advertisement 1000 x 90

Ո՞ւմ համար է վտանգավոր լոբին

Սննդաբան Ելենա Կազանցեւան SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ լոբու պատճառով օրգանիզմում քայքայման գործընթացներ են սկսվում։

Սննդաբանն ասել է, որ լոբու օգտակարությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան ճիշտ է այն պատրաստվել։ Կազանցեւան ընդգծել է, որ լոբին եփելուց առաջ պետք է թրջել սառը ջրում եւ թողնել 8-12 ժամ։ Այնուհետեւ այն պետք է լվանալ հոսող ջրի տակ, տեղափոխել կաթսա, նորից վրան սառը ջուր լցնել 1-ը 3-ի հարաբերակցությամբ, այսինքն՝ 1 բաժակ լոբուն՝ 3 բաժակ ջուր։ Դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, ապա փակել կափարիչը եւ եփել մարմանդ կրակով 2 ժամ։ Աղը խորհուրդ է տրվում ավելացնել եփման ժամանակի ավարտից 15 րոպե առաջ։ Դրանից հետո պատրաստի լոբին պետք է տեղափոխել քամիչի մեջ՝ ավելորդ հեղուկը հեռացնելու համար։

Եփած լոբու հիմնական առավելությունն այն է, որ այն հարուստ է տարբեր սննդանյութերով եւ վիտամիններով: Այս ընդավոր բույսի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է հետեւյալ դրական արդյունքների.

  • բարելավվում է նոր բջիջներ ձեւավորելու օրգանիզմի ունակությունը
  • մեծանում է մկանային ուժը եւ մեծանում մկանային զանգվածը
  • նվազում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • նվազում է արյան մեջ խոլեստերինի խտությունը
  • բարելավվում է բջիջների կողմից ճիշտ գենետիկ տեղեկատվության փոխանցումը
  • խթանվում է գլխուղեղի եւ լյարդի բջիջների աշխատանքը
  • բարելավվում է նյութափոխանակության ինտենսիվությունը;
  • լեղամուղ ազդեցություն է ունենում
  • խթանում է ստամոքսում աղաթթվի առաջացումը
  • ունենում է ցավազրկող եւ հակաբորբոքային ազդեցություն
  • բարելավում է սրտանոթային համակարգի եւ իմունիտետի աշխատանքը
  • ազատ ռադիկալներն արգելափակվում են
  • նվազում է օրգանիզմի վաղաժամ ծերացման ռիսկը
  • ամրապնդվում է նյարդային համակարգը
  • նորմալանում է հորմոնալ ֆոնը
  • անցնում է այտուցվածությունը
  • բարձրանում է հեմոգլոբինը
  • տեղի է ունենում արագ հագեցվածություն եւ չեզոքանում է սովի զգացումը
  • բարելավում է մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը։

Չնայած լոբու բազմաթիվ դրական հատկություններին, այս մթերքն ունի նաեւ հակացուցումներ։ Այսպես, լոբին խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի կամ աղիների խոցերի սրման, խոլեցիստիտի ախտանիշների ի հայտ գալու, միզաթթվի բարձր մակարդակի, հոդատապի եւ ալերգիայի դեպքում: Լոբին նաեւ հակացուցված է տարեցներին, մինչեւ 12 տարեկան երեխաներին եւ կրծքով կերակրող կանանց։

med.news.am