Թերապևտ Նադեժդա Չերնիշովան խոսել է օրգանիզմի համար սթրեսի օգուտների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է RT-ն։
Ըստ մասնագետի՝ սթրեսը մարմնի հարմարվողական ռեակցիան է, առանց որի մարդը չի կարող գոյատևել։ Բժիշկն ասել է, որ հանկարծակի «արտաքին միջավայրի փոփոխությամբ» օրգանիզմը պետք է նոր ազդակների հարմարվի:
«Բոլոր նոր իրավիճակների համար անհրաժեշտ է, որ սիրտը շատ արագ բաբախի, արյունը շրջանառվի առավելագույն արագությամբ, թոքերն ակտիվ աշխատեն՝ արյունը հագեցնելով թթվածնով, մկաններն արագ և ուժեղ կծկվեն»,- նշել է նա։ Մասնագետը ասել է, որ այս բոլոր ռեակցիաները սթրեսի էությունն են։
Սթրեսի պայմաններում սննդից հրաժարվելը թերապևտը նորմալ ռեակցիա է անվանել։ Ըստ նրա՝ սթրեսի մեխանիզմներից մեկը որոշ ֆունկցիաների ճնշումն է մյուսների հաշվին։ «Մարմինը լիովին անջատում է մարսողությունը, իմունիտետը, ծննդաբերության բնազդը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Չերնիշովան ընդգծել է, որ դիսթրեսը, այսինքն՝ քրոնիկական կամ հաճախ կրկնվող սթրեսը, օգտակար հատկություններ չունի։ «Սթրեսը, որն օգնում է գոյատևմանը, ընդհանուր առմամբ օգտակար է, բայց եթե այն հաճախ է առաջանում և ոչ անհրաժեշտությունից, ապա այն վնասակար է օրգանիզմի համար»,- բացատրել է նա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը