Հաջորդ անգամ, երբ սկսեք խոսել ինքներդ ձեզ հետ, կարող եք ձեզ ասել՝ «ամեն բան նորմալ է, սա նշանակում է, որ ես հանճար եմ»: Yaamilliarder.ru-ի հաղորդմամբ՝ երբ մարդիկ խոսում են իրենք իրենց հետ, հաճախ իրենց հարց են տալիս՝ արդյո՞ք չեն խելագարվել: Իրականում խոսքն ուղեղի օգնականն է, որի շնորհիվ տեղի է ունենում տեղեկատվության մշակումը:
Ինքդ քեզ հետ խոսելը լավացնում է հիշողությունը: «The Quarterly Journal of Experimental Psychology» ամսագրում հրապարակված հետազոտությունը պնդում է, որ արտաբերված բառերն օգնել են մարդկանց, ովքեր փորձել են որոշակի իրեր գտնել: Հետազոտությունը եզրակացնում է, որ ինքդ քեզ հետ խոսելն օգնում է արագ յուրացնել վիզուալ տեղեկատվությունը:
Օգնում է վերահսկել զգացմունքները: Մարդիկ, ովքեր խոսում են իրենք իրենց հետ, ավելի հեշտ են լավատեսորեն տրամադրվում: Երբ սովորեք օգնության դիմել ինքներդ ձեզ, աստիճանաբար կզարգանա ինքներդ ձեզ հարգելու զգացումը: Կդառնաք ձեր լավագույն ընկերը, կսովորեք մտքերը ճիշտ ուղու վրա դնել, արժանի գնահատական տալ սեփական նվաճումներին:
Նպաստում է ուշադրության կենտրոնացմանը: Ինքներդ ձեզ հետ խոսելը կարող է օգնել հեշտությամբ կենտրոնանալ: Այն հնարավորություն կտա նաև միանգամից մի քանի խնդիր լուծել: Երբ խոսքում եք ինքներդ ձեզ հետ, կարողանում եք ուշադրությունը կենտրոնացնել նրա վրա, ինչ պետք է անել: Այն օգնում է հստակեցնել նպատակները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը