Հետաքրքիր փաստեր Ագաթա Քրիստիի կյանքից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հետաքրքիր փաստեր Ագաթա Քրիստիի կյանքից

1890 թ. սեպտեմբերի 15-ին բրիտանական Դեյվոն կոմսությունում ծնվել է Ագաթա Միլերը, որը տարիներ անց աշխարհին հայտնի է դարձել Ագաթա Քրիստի անվամբ:

agathachristie01

Նրա կյանքը լի է եղել հակասություններով, ոչ սովորական ելքերով: Այդ ամենը իհարկե, իր հետքն է թողել նրա ստեղծագործություններում:

Ստորև՝ մի քանի դեպք նրա կյանքից:

Ագաթա Քրիստին տառապել է դիսգրաֆիայով, նա չի կարողացել գրավոր շարադրել իր մտքերը:

circa 1925:  English novelist Agatha Christie (1891 - 1976).  (Photo by Central Press/Getty Images)

Ստեղծագործական կյանքը փորձել է սկսել Մարթին Ուեսթ, Մարթին Գրեյ կեղծանուններով, համարելով, որ կին հեղինակի անունով դեդեկտիվները նրան համբավ չեն կարող բերել:

agathachristie02

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ագաթան բուժքույր է աշխատել զինվորական հոսպիտալում, որից հետո աշխատանքի է անցել դեղատանը, դրանով իսկ լավ յուրացնելով տարբեր թույների և հակաթույների անունները: Դրանց մասին մենք շատ կարող ենք կարդալ նրա ստեղծագործություններում:

Portrait of mystery novelist Agatha Christie.  (Photo by Time Life Pictures/Pix Inc./Time Life Pictures/Getty Images)

1926 թ. նրա համար ճակատագրական կարելի է համարել: Մահանում է նրա մայրը, եղբայրը անբուժելի թմրամոլ է դառնում, քննադատներին դուր չի գալիս նրա «Ռոջեր Էքրոյդի սպանությունը», և Ագաթա Քրիստին անհետանում է: Բարեկամները դիմում են Արթուր Կոնան Դոյլին: Ագաթային գտնում են փոքրիկ առողջարանային մի քաղաքում, ուր նա բոլորին ներկայացել էր Թերեզա Նիլ անունով: Բարեկամները նրա մոտ նկատեցին հիշողության կորուստ, որը մի քանի օրից անհետացավ, չնայած, կարծիքներ կային, որ Ագաթան այդ ամենը բեմադրած է լինում:

agathachristie06

Ագաթա Քրիստիի ծանոթներից՝ Բրայան Ալդիսը պատմում է, թե ինչպես է Ագաթան գիրք գրել: Ըստ նրա, գրողը ստեղծագործել է մինչև վերջին գլուխը: Ամեն բան մի կողմ է դրել: Հետո ընտրել է ամենաաննշան կերպարը, դեպքերը տեղափոխել գրքի սկիզբը, դարձնելով այդ աննշան կերպարին վեպի հանցագործը:

Volume 2, Page 114, Picture, 21. Literature Mystery author and writer, Agatha Christie, pictured at her home, Winter-Brook House, sitting behind her desk with books piled high.

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ագաթա Քրիստին երկու պատմվածք է գրում՝ «Վարագույրը» և «Մոռացված սպանությունը»: Դրանք պետք է լինեին վերջին պատմվածքները՝ Էրքյուլ Պուարոյի և Միսս Մարփլի մասին: Քրիստիի խնդրանքով գրքերը պահվել են բանկում և պետք է լույս տեսնեին այն ժամանակ, երբ գրողն այլևս գրել չէր կարող:

agathachristie08

Այդ պատմվածքները լույս են տեսել 1974 թ, երբ Ագաթա Քրիստին արդեն 84 տարեկան է եղել:

Ագաթա Քրիստիի գրքերի ընդհանուր տպաքանակը կազմել է 2 միլիարդ կտոր գիրք, տպաքանակ, որը զիջում է միայն Աստվածաշնչին և Ուիլյամ Շեքսպիրին: Թարգմանվել է աշխարհի 103 լեզուներով:

Ագաթա Քրիստին բազում թևավոր խոսքերի հեղինակ է, որոնցից մեկը՝ «Ազատությունն այն բանն է, որի համար արժե պայքարել»-ն է: