Կոտրված սնդիկով ջերմաչափը խնդիր է, որը իրարանցում է առաջացնում նույնիսկ մեծահասակների մոտ: Շատերը չգիտեն, թե ինչպես է պետք հավաքել սնդիկը և ջերմաչափի ապակե փշուրները, որ չվնասեն իրենց և շրջապատը: Ներկայացնում ենք այն հիմնական օրենքները, որոնք պետք է պահպանել որպեսզի չթունավորվեք սնդիկի գոլորշիացումից:
Եվ այսպես.
Դուրս հանեք տան անդամներին այն տեղանքից, որտեղ կոտրվել է ջերմաչափը: Չմոռանաք նաև ընտանի կենդանիների մասին:

Եթե սենյակում օդափոխիչ կա, ապա օդի ջերմաստիճանը դարձրեք 16-18 աստիճան:

Սենյակի դուռը պինդ փակեք և բացեք բոլոր պատուհանները:

Համոզվեք, որ հագուստի կամ կոշիկի վրա սնդիկ չկա: Հագեք ռետինե ձեռնոցներ և դիմակ դրեք:

Ապակե տարա պատրաստեք, հենց դրա մեջ էլ պետք է հավաքեք սնդիկը: Չմոռանաք ջուր լցնել տարայի մեջ:

Սնդիկի գնդերը հավաքեք ներարկիչով կամ ռետինե տանձիկով և լցրեք ջրով տարայի մեջ: Եթե գետնին ապակու փշուրներ են մնացել, հավաքեք դրանք խոնավ սպունգով կամ թերթով:

Վերջում, երբ ամեն ինչ հավաքված լինի, հարկավոր է քլոր պարունակող սպիտակեցնող հեղուկով 2 անգամ լվալ հատակը (1լ. ջրին ավելացնել 1ճ.գդալ սպիտակեցնող հեղուկ):

Հատակը շարունակել նույն կերպ լվալ շաբաթը 2 անգամ, 1 ամսվա ընթացքում:
Ոչ մի դեպքում հավաքված սնդիկով տարան չի կարելի դեն նետել: Հարկավոր է զանգահարել 911 փրկարար ծառայություն, իրենք կհուշեն ուր է պետք տանել այն:






