Ինչպե՞ս պաշտպանվել ձնահյուսից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս պաշտպանվել ձնահյուսից

Լեռնագնացների ահն ու սարսափը, տարեկան ամենաշատ դահուկորդ, լեռնագնաց և լեռնային տուրիստ սպանող երևույթը, երևույթ, որ լինում է անսպասելի և տևում հաշված րոպեներ, երևույթ, որ շատ դժվար է կանխատեսել․ մի խոսքով՝ ձնահյուս:

Ցանկացած ձնային զանգվածի շարժը լանջով դեպի ներքև՝ 1մ/վ-ից ավել արագությամբ, համարվում է ձնահյուս: Ըստ վիճակագրության, մարդու մասնակցությամբ ձնահյուսերի մեծ մասը տեղի են ունենում հենց մարդու մեղքով: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ունենալ գոնե մինիմալ գիտելիքներ ձնահյուսերի, դրանց տեսակների և առաջացման մասին, տիրապետել անվտանգության և փրկարարական աշխատանքների տարրական կանոններին:

Ինչպե՞ս է առաջանում ձնահյուսը

Ձյան շերտը մնում է լանջի վրա շփման ուժի շնորհիվ: Եթե ձյան զանգվածի քաշը սկսում է գերակշռել շփման ուժը, տեղի է ունենում ձնահյուս: Մեծ ձնահյուսերի շարժումից առաջանում է օդային հարվածի ալիք, որն ավերում է իր առջև գտնվող ամեն ինչ:

Ձնածածկույթը համասեռ զանգված չէ: Այն բաղկացած է տարբեր շերտերից, որոնցից յուրաքանչյուրը ձևավորվել է որոշակի ժամանակահատվածում: Յուրաքանչյուր շերտ ունի իր որակական բնութագիրը: Նոր շերտ առաջանում է տեղացող ձյան, կամ քամու շնորհիվ` երբ քամին քշում է ձյան շերտը մի մասից մյուսը:

Այդ ամբողջ զանգվածի հետ ձյան շերտերի միջև մեծանում է ճնշումը, և որոշակի ազդեցությունների հետևանքով՝ եթե շերտերից մեկը թուլանում է, երկրի ձգողության ուժը գերակշռում է ձյան շերտերի միջև շփման ուժին, տվյալ շերտը պոկվում է և սահում ներքև՝ իր հետ տանելով իրենից վեր գտնվող ամբողջ ձնային զանգվածը:

Կան մի շարք ներգործություններ, որոնք կարող են «սադրել» ձնահյուսի առաջացումը:

  • Նոր տեղացող ձյունը մեծացնում է ճնշումը ձնածածկույթի վրա, և դրա մեջ լարվածությունն աճում է: Համարվում է, որ եթե օրվա ընթացքում 30սմ-ից ավել ձյուն է տեղում, ապա զգալիորեն մեծանում է ձնահյուսի վտանգը: Կարևոր է ոչ միայն տեղացած ձյան քանակը, այլ նաև նրա արագությունը: Կրիտիկական է համարվում ժամում 1.5-2 սմ տեղացող ձյունը:
  • Քամին ընդունակ է տեղափոխել ձյան մեծ քանակություն: Եվ որքան մեծ է քամու արագությունը, այդքան շատ ձյուն այն կարող է տեղափոխել: Պատահում է այնպես, որ ձյան տեղումների հետ ուղեկցող քամին տեղացած ողջ ձյան զանգվածը քշում կուտակում է մի կետի վրա՝ զգալիորեն մեծացնելով այդ հատվածում լարվածությունը, ինչն էլ, ի վերջո, հանգեցնում է ձնահյուսի:
  • Ջերմաստիճանը կարող է տարբեր ձևով ազդել ձյան վրա: Առանձնացվում է դեպքերի զարգացման հիմնական հինգ սցենար․
  1. Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում (անցնում  է զրոյի շեմը)` կտրուկ բարձրացնում է ձնահյուսերի վտանգը
  2. Ջերմաստիճանի դանդաղ բարձրացում առանց զրոյի շեմն անցնելու՝ կայունացնում է ձնածածկույթը
  3. Աստիճանաբար տաքացում ցերեկը և սառեցում գիշերը՝ կայուն եղանակ, ինչը հանդարտ է պահում ձնածածկույթը
  4. Եղանակի ցրտեցում՝ կոնսերվացնում է այն իրավիճակը, որը կար և աստիճանաբար վատացնում այն: Ձնահյուսի հավանականությունն աճում է
  5. Երկարատև ուժեղ ցուրտը ձնածածկույթի մեջ մեծացնում է լարվածությունը:

Ամբողջությամբ՝ armgeo.am