«ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները հայտնել են, որ գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերը անվտանգ են մարդու և կենդանիների առողջության համար, նրանք չեն առաջացնում քաղցկեղ, գիրություն, աղեստամոքսային հիվանդություններ, երիկամների հիվանդություն, աուտիզմ և ալերգիա »,- հաղորդում է USA TODAY-ը:
«Գենետիկորեն ձևափոխված հացահատիկային կուլտուրաներ. Փորձը և հեռանկարները» զեկույցը անցկացրել է օբյեկտիվ վերլուծություն այդ առավել տարածված մշակաբույսերի էկոլոգիական և սոցիալական հետևանքների, ինչպես նաև դրանց վրա հիմնված արտադրանքի անվտանգության վերաբերյալ:
Զեկույցի 388 էջից բաղկացած աշխատանքը տևել 2 տարի և իրականացվել է ավելի քան 50 գիտնականների, հետազոտողների, գյուղատնտեսության և արդյունաբերական փորձագետների կոմիտեի կողմից, հավաքագրված Միացյալ Նահանգների Գիտությունների, տեխնոլոգիաների և բժշկության ազգային ակադեմիայի կողմից:
Զեկույցի աշխատանքներում ուսումնասիրվել են ավելի քան 900 ուսումնասիրություններ և տվյալներ, որոնք ընդգրկում են 20 տարի, քանի որ առաջին անգամ օգտագործվել են գենետիկորեն ձևափոխված մշակաբույսերը:
Այն անվտանգ է մարդկանց համար
Գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի ազդեցությունը մարդու առողջության վրա որոշելու համար կոմիտեն համեմատել է ԱՄՆ-ի և Կանադայի առողջապահական տվյալները, որտեղ 1990-ականների կեսերից կիրառվել է ԳՄՕ-ն և Միացյալ Թագավորության և Արևմտյան Եվրոպայի տվյալները, որոնցում գենետիկորեն ձևափոխված արտադրանքը չի թույլատրվում կիրառել:
Ընդհանուր առմամբ, գենետիկական ճարտարագիտությունը այդկերպ օգնում է ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված գումարի խնայողություն անել:
Սակայն դա կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն միջատների վնասատուների, գյուղատնտեսական գործունեության և ընդհանուր առմամբ գյուղատնտեսական ենթակառուցվածքների վրա:
Հիմնականում դա բամբակ, սոյա և եգիպտացորեն է: Զեկույցի համաձայն, ամբողջ աշխարհում տարածված են ընդամենը 12 գենետիկորեն ձևափոխված մշակաբույսեր: Հիմնականում դա բամբակը, սոյան, եգիպտացորենը, շաքարավազը և կանճրակն է (рапс): Հանձնաժողովը հայտարարում է, որ աշխարհում բոլոր հողատարածքների 12% -ը ցանվում է գենետիկորեն ձևափոխված մշակաբույսեր:
Պիկ ՝ «առանց ԳՄՕ»-ի ապրանքների վաճառքում
Շատ սպառողներ անհանգստացած են գենետիկորեն ձևափոխված ապրանքների արտադրանքի ազդեցությունից կամ ավելի հաճախ կոչվում են «ԳՄՕ» (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ):
Սննդի արդյունաբերությունը հաշվի է առել այս ահազանգը: 2015 թվականին հայտնի առևտրային հրատարակությունը տեղեկացնում է, որ «առանց GMO- ի» մակագրությամբ սննդամթերքի և խմիչքների ընդհանուր վաճառքը 2014 թ. ԱՄՆ-ում կազմել է 10 մլրդ ԱՄՆ դոլար:Հայտնի թրենդ է մեր օրերում պիտակավորել ապրանքը «առանց GMO» մակագրությամբ:Կայքում «Պրոյեկտ առանց ԳՄՕ-ների» անվանումով ծրագիրը պարունակում է ավելի քան 35 000 ստուգված ապրանք:
«Եվ քիչ հավանական է, որ նույնիսկ ԱՄՆ-ի ԳԱ-ի հաշվետվությունը կկարողանա համոզել սպառողին», — ասում է Լոս Անջելեսում սննդի արդյունաբերության վերլուծաբան Ֆիլ Լամպերը: «Սա հոգեբանական, ոչ թե գիտական հարց է»:
Դուք վստահո՞ւմ եք Ամերիկայի Գիտությունների ազգային ակադեմիայի զեկույցին: Ասեք մեզ, եթե դուք փնտրում եք ապրանքներ խանութներում` «առանց GMO- ի» պիտակավորմամբ: