Օդի աղտոտվածությունը կարող է վնասակար լինել ոսկորների համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Օդի աղտոտվածությունը կարող է վնասակար լինել ոսկորների համար. հետազոտություն

Աղտոտված օդով քաղաքներում ապրող տարեց մարդիկ ավելի հաճախ են բախվում օսթեոպորոզի և ոսկորների կոտրվածքների, ասվում է Կոլումբիական համալսարանի գիտնականների հետազոտության մեջ։

Նրանք վերլուծել են 9.2 մլն մարդկանց տվյալները, որոնք կոտրվածքներով հոսպիտալացվել էին 2003-2010թթ., և հայտնաբերել են, որ մթնոլորտն աղտոտող մասնիկների քանակի անգամ չնչին աճը կապ է ունեցել տարեց մարդկանց մոտ կոտրվածքների հետ։

Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրել են միջին տարիքի 692 կամավորների տվյալները, որոնք վերջին 8 տարում եկամտի ցածր մակարդակ են ունեցել։ Նրանք պարզել են, որ այն մասնակիցների մոտ, որոնք ապրել են այդ մասնիկների և օդում տեխնիկական ածխածնի մեծ խտությամբ շրջաններում, ոսկորների հանքային խտությունը, կալցիումի և ոսկրային  հորմոնի մակարդակը ցածր է եղել, քան այն մարդկանց մոտ, որոնք ապրել են ավելի մաքուր օդով շրջաններում։

Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ օդի աղտոտվածությունը մեծացնում է սրտանոթային, շնչառական հիվանդությունների, քաղցկեղի և ճանաչողական խանգարումների ռիսկը։ Դատելով ամեն բանից՝ դա նաև սերտորեն կապված է օսթեոպորոզի և կոտրվածքների հետ։

Թեպետ հետազոտությունը հստակ կապ է ի հայտ բերել օդի աղտոտման և ոսկրային խնդիրների միջև, պետք է նշել, որ այն չի ապացուցել, որ այդ կապտ պատճառահետևանքային է։

med.news.am