Եթե տառապում եք մշտական թուլության զգացողությունից և վատ տրամարդություն ունեք, ապա հավանական է, որ նման ինքնազգացողությունը վահանաձև գեղձի խանգարման հետևանք է:
Մեր օրգանիզմը շատ փխրուն համակարգ է և օրգաններից որևէ մեկի խնդիրների առաջացումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Մեր օրգանիզմի կարևոր բաղադրիչներից են հորմոնները, որոնք կարևոր ազդեցություն ունեն տրամադրության և մարդու ֆիզիկական վիճակի վրա:
Ինչ է իրենից ներկայացնում վահանաձև գեղձը և ինչպես է այն գործում, կպարզենք այս նյութի միջոցով:
Վահանաձև գեղձը գտնվում է մարդու պարանոցի տակ` կոկորդում: Այն արտադրում է հորմոններ, որոնք մեծ նշանակություն ունեն օրգանիզմի ճիշտ գործընթացի համար: Հորմոնները, որոնք արտադրում է վահանաձև գեղձը, ազդում են գլխուղեղի, սրտի, մկանների, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վրա:
Վահանաձև գեղձի հորմոնների քիչ արտադրությունը կոչվում է հիպոթիրեոզ: Հիպոթիրեոզի առաջացման պատճառը աուտոիմուն հիվանդություններն ու ճառագայթային ազդեցություններն են:
Վահանաձև գեղձի բորբոքումների պատճառը հաճախ դառնում են վարակները և յոդի պակասությունը: Մարդու օրգանիզմը ինքնուրույն չի կարողանում յոդ արտադրել, իսկ յոդի պակասությունից խուսափելու համար պետք է յոդի բարձր պարունակությամբ մթերքներ օգտագործել:
Յոդ պարունակությամբ մթերքներից են` լորամիրգը, ելակը, ստիտակ լոբին, յոգուրտը և կարտոֆիլը: Ճիշտ սնուդի օգտագործումը նպաստում է վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորմանը:
Ընկճախտը, սրտի անբավարարվածությունը, կոման կարող են դառնալ հիպոթիրեոզը չբուժելու հետևանք:
Արյան անալիզը օգնում է ախտորոշել այս հիվանդությունը, որից հետո համապատասխան բուժում է նշանակվում: Պետք է ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ուշադրություն դարձնել այն ազդանշաններին, որոնք ուղարկում է մեր մարմինը:
Ձեզ ենք ներկայացնում հիպոթիրեոզի ախտանշանները.
- Թուլություն, քնկոտություն, հոգնածություն
- Չոր մազեր և չոր ու գունատ մաշկ
- Դեմքի վրա հայտնված այտուցներ
- Խռպոտ ձայնը կոկորդի այտուցի հետևանք է
- Ցրտին չդիմանալը
- Հաճախակի փորկապություններ
- Հիշողության կորուստ
- Դաշտանի խանգարումներ
- Ընկճախտ
- Մկանային կծկումներ և ցավեր
- Վերջույթների սառելը
Նշենք, որ ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում, իսկ եթե փոփոխություն եք նկատում ձեր օրգանիզմում, ապա դիմեք մասնագետների օգնությանը, քանի որ առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է: