Ցողունային բջիջների օգտագործմամբ նոր բուժումը կարող է հետ շրջել վաղաժամ դաշտանադադարի ախտանիշները և երեխաներ ունենալու հարցում հուսահատված հարյուր հազարավոր կանանց հույս նվիրել:
Յուրաքանյուր 100-րդ կնոջ մոտ բժիշկներն ախտորոշում են ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ): Նման կանանց մոտ դաշտանադադրը սկսվում է մինչև 40 տարեկան դառնալը: Այսպիսով ՁՎԱ-ով կանայք չեն կարողանում ինքնուրույն հղիանալ: Ամերիկացի գիտնականները ձվարանների վաղաժամ անբավարարության բուժման համար ցողունային բջիջներ են կիրառել:
Հետազոտողները ոսկրածուծից ստացված ցողունային բջիջները ներարկել են 33 կանանց ձվարանների մեջ, որոնք տառապել են ՁՎԱ-ով: Վեց ամիս հետո մասնակիցների մոտ զգալիորեն բարձրացել է էստրոգենի մակարդակը և կրկին դաշտան է սկսվել: Այս պահին հետազոտությանը մասնակցած բոլոր կանայք փորձում են հղիանալ:
Մասնագետները նշում են, որ բուժման նոր մեթոդն օգնում է վերականգնել ոչ միայն ձվարանների ֆունկցիան, այլև թույլ է տալիս խուսափել փոխարինող հորմոնային բուժումից, քանի որ հորմոնների մակարդակն ինքնուրույն կարգավորվում է:
Գիտնականները շարունակում են ուսումնասիրել ցողունային բջիջները և դրանց դերը ՁՎԱ-ի բուժման մեջ: Դեռևս վաղ է խոսել այս մեթոդը կլինիկական պրակտիկայում ներդնելու մասին: