Ամերիկացի ֆիզիկոս, ֆուտուրիստ Միտիո Կակուն համաշխարհային ճանաչում ստացավ իր տեսությամբ, որը բացատրում էր, թե ինչպես է կառուցված Տիեզերքը: Նա բազմիցս խոսում է տեխնոլոգիական զարգացման, ապագայի էվոլուցիաների և ապագայում մարդկանց դերի և մասնագիտությունների մասին:
Ըստ գիտնականի՝ ապագայում կվերանան մի շարք մասնագիտություններ: Այնպիսիք, որտեղ արհեստական բանականությունը կարող է փոխարինել մարդուն:
Առաջին հերթին, իրավաբանների և տնտեսագետների կարիքը զգալիորեն կրճատվելու է, քանի որ դրանք փոխարինվելու են ռոբոտներով, որոնք հեշտությամբ կարող են դատական հայցեր ներկայացնել, ինչպես նաև լրացնել ֆինանսական հաշվետվությունները: Միևնույն ժամանակ, բարձր որակավորում ունեցող մասնագետները` իրավաբանները և ֆինանսական վերլուծաբանները, կշարունակեն ունենալ իրենց արժեքը:
«Այժմ շատ բանկեր ասում են՝ եկեք փոխենք բարձր վարձատրվող ֆինանսական վերլուծաբաններին՝ աշխատավարձ չհամարվող ալգորիթմներով: Սակայն ալգորիթմները չեն կարող լիարժեք փոխարինել մարդկանց, նրանք կարող են միայն օգնել նրանց՝ որոշումներ կայացնելու համար տալով հարուստ տեղեկատվություն»,- բացատրում է իր դիրքորոշումը Միտիո Կակուն:
Բացի այդ, ըստ գիտնականի, որոշ ժամանակ անց տեխնիկական սարքերը մասամբ կարող են փոխարինել ընտանեկան բժիշկներին:
«Եթե ձեզ վատ եք զգում, ուրեմն առանց անկողնուց վեր կենալու՝ կարող եք դիմել վիրտուալ խմբագրին և պատմել նրան ձեր ախտանիշների մասին: Դուք ստիպված չեք լինի ինչ-որ տեղ գնալ, նույնիսկ ստիպված չեք լինի սեղմել կոճակները: Ռոբոտը ձեզ հստակեցված հարցեր կտա՝ «Որտե՞ղ է ցավում: Ի՞նչ տիպի ցավ է», և այլն: Սարքավորումը կտա ախտորոշումը՝ հիմնվելով հսկայական բազայի վրա, որտեղ ներառված են այլ մարդկանց տվյալներ և ախտանիշներ»,- նշել է Կակուն:
Բացի այդ, կկրճատվեն միջին բժշկական անձնակազմի անդամները, քանի որ նման սարքավորումները կարող են կատարել մեծ քանակությամբ թեստեր, չափել ջերմաստիճանը՝ ինֆրակարմիր տեսախցիկով, ուումնասիրել ԴՆԹ-ի մասնիկները՝ հատուկ սենսորներով:
Միևնույն ժամանակ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր իսկապես դժվար իրավիճակներում իրենց գիտելիքներով կարող են միջամտել բուժման գործընթացին, ևս մեծ պահանջարկ կունենան:
Բացի այդ, Միտիո Կակուն առաջիկա 100 տարվա ընթացքում մարդկության ձեռքբերումների մասին մի շարք կանխատեսումներ է արել: Թեև հիմա դրանք անհավանական են թվում, սակայն, ըստ ֆուտուրիստների՝ «ցանկացած փոփոխություն միշտ ավելի մոտ է, քան թվում է», և ամեն մի թվային տեխնոլոգիայի ներդրումը նրանց անխուսափելի է դարձնում: Այնպես որ, Միտիո Կակուն կանխատեսում է, որ.
2027 թվականին հնարավոր կլինի կարդալ մարդկային ուղեղից հիշողություններ և տպավորություններ, դրանք փոխանցել ինտերնետով կամ նույնիսկ վերբեռնել այլ մարդկանց ուղեղը:
2029 թվականին ռոբոտները գրեթե բոլոր առումներով ավելի խելացի կլինեն: Բայց չպետք է վախենալ, որ դրանք կկառավարեն աշխարհը. ֆուտուրոլոգը համոզված է, որ դրանք կունենան «միջատների ինտելեկտ»՝ հզոր, բայց նպատակաուղված որոշակի խնդիրների լուծման համար:
2040 թվականին նանոտեխնոլոգիան թույլ կտա ստեղծել իրեր՝ ծրագրավորվող նյութերից, որոնք կարող են փոխել իրենց ձևը սեփականատիրոջ կարգադրությամբ: Հետևաբար, ցանկացած իրի հնարավորությունները սահմանափակվելու են միայն դրա քիմիական և ֆիզիկական հատկություններով:
Մարսի գաղութացումը կսկսվի 2050-2060-ականներին. մասնավոր ընկերությունները կստեղծեն բնակավայրեր, որոնց բնակիչները կկարողանան ինքնուրույն գոյատևել՝ առանց Երկրի օգնության:
100 տարի հետո Երկիրը կունենա գլոբալ կառավարություն և ընդհանուր պետական մարմիններ, որոնց որոշումներն ավելի կարևոր կլինեն, քան ազգային իշխանությունների դիրքորոշումը:
Սիրարփի Աղաբաբյան