Վայրի (սև) բրինձ․ օգտակար և վնասակար հատկությունները
Advertisement 1000 x 90

Վայրի (սև) բրինձ․ օգտակար և վնասակար հատկությունները

Վայրի (սև) բրնձի իսկական անունը ջրային ցիցանիա է, որը հացազգիների ընտանիքին պատկանող միամյա աճող բույս է: Այն իրականում ոչ մի կապ չունի սպիտակ բրնձի հետ:

Կալորիականությունը

Խաշած վիճակում 100 գրամ բրնձի կալորիականությունը 100 կկալ է:

Օգտակարությունը

Սև բրնձի շատ բարակ և երկար հատիկները հաճախ ավելացնում են երկարավուն սպիտակ բրնձին, այդպիսով խառնուրդի վիտամինային կազմը հարստանում է։

Սպիտակ բրինձը կալցիում և երկաթ է պարունակում, իսկ վայրի բրինձը՝ թիամին: Վայրի բրինձը պարունակում է շատ օգտակար և սննդարար նյութեր, զգալի քանակությամբ սպիտակուցներ (100-ից 15գրամ, այն էլ շատ հարստացված ամինաթթուների դեպքում), B վիտամինների խմբով, որտեղ հատկապես ավելի արժեքավոր է ֆոլաթթվի առկայությունը (այստեղ այն հինգ անգամ ավելի շատ է, քան շագանակագույն բրնձի մեջ):

Մի բաժակ վայրի բրնձը պարունակում է ֆոլաթթվի օրական չափաբաժինը մեծահասակների համար: Ինչ վերաբերում է հանքանյութերին, ապա վայրի բրնձը պարունակում է զգալի քանակությամբ մագնեզիում (177 մգ), ֆոսֆոր (433 մգ), ցինկ (6 մգ) և մանգան (1.3 մգ, դա մեծահասակների համար օրեկան նորմայի 2/3 չափաբաժինն է):

Բացի այդ, վայրի բրինձը պարունակում է կալցիում, պղինձ, երկաթ, յոդ, ֆոլաթթու, ամինաթթուներ՝ մեթիոնին, լիզին և թրոնին: Վայրի բրնձի մեջ կան նաև մեծ քանակությամբ սպիտակուցներ, ուստի այդ տեսակի բրինձն ուժ է հաղորդում նաև մկաններին:
Վայրի բրնձի մեջ կրկնակի պակաս է նատրիումը, քան սովորական բրնձի մեջ, իսկ հագեցած ճարպը և խոլեստերինը ընդհանրապես բացակայում են:

Սև բրնձի հակացուցումները

Վայրի բրնձի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է փորկապություն առաջացնել, ուստի սննդաբանները խորհուրդ են տալիս այն համադրել պտուղներով կամ բանջարեղենով:

sotskiy.am