Ապացուցված փաստ է, որ կանաչ բանջարեղենն ամենաօգտակարն է: Այնուամենայնիվ, ուշադիր ընտրեք այն բանջարեղենը, որ պատրաստվում եք ուտել: Սպիտակ բանջարեղենը պարունակում է այնպիսի սննդարար տարրեր, ինչպիսիք են՝ կալիումը, մագնեզիումը և մանրաթելերը:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում ամեն օր առնվազն մեկ սպիտակ բանջարեղեն ուտել:
Սխտոր
Սխտորն ամենահզոր միջոցն է, որը պայքարում է մրսածության և գրիպի դեմ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են իմունային համակարգը:
Սոխ
Սոխը նվազեցնում է սրտի հիվանդությունների և շաքարախտի ռիսկը: Սոխը նաև պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ունեն հակաքաղցկեղային ազդեցություն:
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու: Այն լավացնում է ոսկորները, արյան անոթները, այն նաև պայքարում է քաղցկեղի դեմ:
Սունկ
Բացի այն, որ շատ համեղ է, սունկը նաև շատ օգտակար է: Այն ունի ցածր կալորիականություն, չունի ճարպեր ու խոլեստերին, ոչ էլ անգամ գլյուտեին: Սունկը ունի նաև քիչ քանակությամբ սոդիում և հարուստ է սելենիումով, կալիումով, վիտամին E-ով և B3-ով: Օգնում է նաև արագ կորցնել ավելորդ քաշը:
Կարտոֆիլ
Սպիտակ կարտոֆիլը պարունակում է վիտամին C և B3, մագնեզիում: Կարտոֆիլը նաև պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր և կալիում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը