7 տարի հետ՝ 2029 թվականին, 340 մետրանոց աստերոիդը, որին գիտնականներն անվանել են Ապոֆիս, կանցնի Երկրին հարաբերական մոտիկությամբ։ Այն համարվում է պոտենցիալ վտանգավոր. թեև այն հաստատ չի դիպչի մոլորակին, սակայն ուղեծրում գտնվող գեոսինխրոն կայանքների հետ շփման վտանգ կա:
Երկրից նվազագույն հեռավորությունը կկազմի 37 հազար կիլոմետր։ Այնուամենայնիվ, մտավախություն կա, որ մոլորակի նկատմամբ նման մոտեցումը կարող է փոխել նրա հետագիծը, որպեսզի հաջորդ թռիչքը տեղի ունենա արդեն 2060 կամ 2068 թվականներին:
NASA-ն այս դիրքորոշումը բավական համոզիչ չի համարել և նշում է, որ աստերոիդը վտանգ չի ներկայացնում առաջիկա հարյուր տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ, գործակալությունը մտադիր է ուսումնասիրել Ապոֆիսը, այդ թվում՝ ունենալ ծանր ապացույցներ նման տեսությունների դեմ: Դա անելու համար նրանք մշակեցին Apophis 2029 Planetary Defense Mission («Մոլորակը պաշտպանելու առաքելություն», կրճատ՝ PDM) պլանը։
Որպես առաքելության մի մաս, հետազոտական զոնդը կապի մեջ կմտնի աստերոիդի հետ Ապոֆիսի թռիչքից մի քանի ամիս առաջ: Այն թույլ կտա մեզ իմանալ նրա ֆիզիկական բնութագրերն ու կազմը, ինչպես նաև պատկերացում կազմել դրա կառուցվածքի մասին՝ Երկրի ուղեծրի մոտ հայտնվելուց շատ առաջ:
Սիրարփի Աղաբաբյան