Ուղեղի ցնցումը դեռահասության տարիքում բարձրացնում է ցրված սկլերոզի հավանականությունն ապագայում
Advertisement 1000 x 90

Ուղեղի ցնցումը դեռահասության տարիքում բարձրացնում է ցրված սկլերոզի հավանականությունն ապագայում

Ուղեղի ցնցումը դեռահասության տարիքում բարձրացնում է տարիներ անց ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնում են Էրեբրու համալսարանի ու Կարոլինյան ինստիտուտի գիտնականները։

Հետազոտության շրջանակում նրանք վերլուծել են կամավորների երկու խմբերի տվյալները։ Առաջին խմբում ընդգրկվել են այն մասնակիցները, որոնք ուղեղի ցնցում են ստացել 0-10 տարեկանում, իսկ երկրորդում ՝ նրանք, ովքեր ուղեղի ցնցում են ստացել 11-20 տարեկանում։ Մասնագետները գնահատել են ապագայում այդ մասնակիցների մոտ ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը։

Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ուղեղի ծանր ցնցում են ստացել դեռահասության տարիքում, 22 տոկոսով հաճախ են բախվում ցրված սկլերոզի հետ։ Իսկ նրանց մոտ, ովքեր երկու անգամ է ուղեղի ցնցում ստացել դեռահասության տարիքում, այդ հավանականությունը կրկնակի բարձր է եղել։ Մասնագետները նշել են, որ նրանց մոտ, ովքեր ուղեղի ցնցում են ունեցել մանկության տարիներին՝ մինչև 11 տարեկան, այդ հավանականությունը չի բարձրացել։

Հետազոտողների խոսքով՝ ցնցումն ուղեկցվում է այնպիսի փոփոխություններով, որոնք նման են ցրված սկլերոզի ժամանակ տեղի ունեցող փոփոխություններին, որոնք իմունային համակարգին ստիպում են գրոհել նյարդային բջիջների վրա։ Երեխաների ուղեղն ակտիվ զարգանում է, դրա համար էլ երեխաների համար ցնցումը նույն սպառնալիքը չի ներկայացնում, ինչ դեռահասների համար։

med.news.am