Գրքասերների համար չկա ավելի լավ բան. քան նոր ու լավ գրքեր «բացահայտելը»: Շատերս մեր ամենասիրելի գիրքը/գրքերն անգիր ենք հիշում և գիտենք դրանց հետ կապված ամեն բան, սակայն ոչ բոլորը գիտեն գրքաշխարհի մասին հետևյալ փաստերրը՝
1. Աշխարհում գոյություն ունի 129մլն-ից ավելի գիրք: 2010թ.-ին Google-ը հաշվարկեց ու ներկայացրեց ողջ աշխարհում գոյություն ունեցող գրքերը: Ըստ նրանց տվյալների այդ թվականին կար հրատարակված 129.864.880 գիրք: Արդեն 2018թ.-ին, հիմնվելով այդ տվյալների վրա, շատ աղբյուրներ հաշվարկեցին ավելի քան 145մլն գիրք:
2. Աշխարհի ամենաթանկարժեք գիրք Լեոնարդո դա Վինչիի 18 էջանոց «Լիսթերի աշխատությունն» է: Այն 1994թ.-ին վաճառվել է 30,8մլն դոլարով, ինչն այսօր համարժեք է $52մլն դոլարին:
3. «Պաշտոնական» անուն կա գրքի հոտի հանդեպ ունեցած սիրո համար՝ «Բիբլիոզմիա»:
4. Տպագրված ամենաեեեեեեեեեեեեեերկար նախադասությունն ընդգրկում է 823 բառ: Ըստ Barnes and Noble հրատարակչության այդ նախադասությունը Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» ստեղծագործության մեջ է: Այն կարող եք գտնել այստեղ:
5. Նախկինում գրքի հեղինակի անունը չէին գրում շապիկի վրա: Գրքերի շապիկներն արվեստի գործեր էին համարվում, որոնք զարդանախշերով, նկարներով, կաշվից ու երբեմն էլ ոսկուց էին լինում, և այնտեղ հեղինակի անվան համար տեղ չկար:
6. Տպագրիչ մեքենայով գրված առաջին գիրքը հեղինակել է Մարկ Տվենը: Նա բազմաթիվ նամակներում նշում է, որ այդ գիրքը «Թոմ Սոյերի արկածները» ստեղծագործությունն է, սակայն շատ պատմաբաններ ու կենսագիրներ հավատացած են, որ Մարկ Տվենն առաջին անգամ տպագրիչ մեքենայով գրել է ոչ թե այդ գիրքը, այլ «Կյանքը Միսիսիպիի վրա» ստեղծագործությունը: Նրանք այս եզրակացությունն անում են նրա գրքերի ժամանակագրության պատճառով:
7. Աշխարհի ամենաշատ ընթերցված 3 գրքերն են «Աստվածաշունչը», «Պետական և քաղաքական գործիչ Մաո Ցզե-Դունի մեջբերումները» և «Հարի Փոթեր» գրքաշարը:
8. Աշխարհի ամենաընթերցասեր երկիրը Իսլանդիան է: Գուցե պատճառը ցուրտ եղանակն է, կամ գուցե այլ բան, բայց մի բան հստակ է՝ Իսլանդիայի բնակիչները շատ են սիրում գրքեր կարդալ:
9. Ամենաառաջին գիրքը, որը երբևէ նկարագրել են «բեսթսելեր» բառով Ալիս Բրաունի՝ 1889թ.-ին հեղինակած «Բնության հիմարներ» ստեղծագործությունն է:
10. Ամենաերկար վիպաշարը, որ երբևէ գրվել է ֆրանսիացի հեղինակ Մարսել Փրուսթի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» ստեղծագործությունն է: 20-րդ դարի ամենակարևոր ստեղծագործություններից մեկը համարվող այս գործում կա 9,609,000 կերպար: