Գիտնականները պարզել են բուհը հաջողությամբ ավարտելու ճանապարհի գլխավոր խոչընդոտը
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են բուհը հաջողությամբ ավարտելու ճանապարհի գլխավոր խոչընդոտը

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե բարձր կուրսերում հատկապես ի՞նչն է ուսանողներին խանգարում բուհը հաջողությամբ ավարտելուն: Մենքլեր պետական համալսարանի և Ռաթգերի համալսարանի կատարած հետազոտության համաձայն՝ քնի դեֆիցիտը 40 տոկոսով նվազեցնում է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:

Հետազոտությանը ներգրավվել է 7 հազար ուսանող, որոնք պետք է մանրակրկիտ պատմեին իրենց քնի ռեժիմի, վնասակար սովորությունների և հոգնածության մակարդակի մասին: Պարզվել է, որ քնի դեֆիցիտը բուհերում սովորողների շրջանում բավականին տարածված երևույթ է, քանի որ նրանք պատրաստ են քունը զոհաբերել հանում շփումներին հատկացվող լրացուցիչ ժամանակի:

Մինչդեռ քնի դեֆիցիտը բացասաբար է ազդում սովորելու գործընթացի և հիշողության վրա: Դրանից բացի, քնի պակասը մեծացնում է այն հավանականությունը, որ ուսանողը դասերը բաց կթողնի հանուն քնելու: Արդյունքում նրանք, ովքեր քրոնիկական կերպով լիարժեք չեն քնել, քննական թեստերից ավելի ցածր միավորներ են ստացել, ինչը նվազեցրել է բուհն ավարտելու նրանց հնարավորությունը:

Ուշագրավ է, որ քնի դեֆիցիտի և առաջադիմության միջև համանման կապը ի հայտ է եկել հատկապես վերջին կուրսերում, ինչը, գիտնականների կարծիքով, կապված է ավելի մեծ ծանրաբեռնվածության և կուրսային ախատանքների մեծ թվի հետ:

Մասնագետները հիշեցնում են, որ խորհուրդ տրվող ժամանակի քանակությունը, որն օրական պետք է հատկացվի քնին, կազմում է 7-9 ժամ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Preventive Medicine by Elsevier ամսագրում:

med.news.am