Չինացի գիտնականները ոչ մխիթարական բացահայտում են արել. տիզերը կարող են նախկինում գիտությանն անհայտ վիրուս փոխանցել: Վիրուսը Alongshan անվանումն է ստացել Չինաստանի հյուսարևելյան քաղաքի պատվին, որըեղ հայտնաբերվել են առաջին տուժողները:
Առաջին հիվանդը դարձել է Ներքին Մոնղոլիա շրջանից 42-ամյա ֆերմերը, որի մոտ 2017-ի ապրիլին տիզի կծելուց հետո սկսվել էր տենդ, գլխացավ և սրտխառնոց: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նա վարակված է վիրուսով, որը գենետիկ մակարդակում տարբերվում է գիտությանը հայտնի մյուս վիրուսներից:
Հետագա 5 ամիսներին նմանատիպ ախտանիշներով բժիշկներին դիմել է ևս 86 մարդ, ընդ որում որոշ դեպքերում հիվանդները կոմայում են հայտնվել: Տուժածներին միավորել է այն, որ նրանք բոլորը անտառային տնտեսության ֆերմերներ կամ աշխատակցիներ են եղել:
Բոլոր հիվանդներին հակավիրուսային և այլ դեղերի համակցություն է նշանակվել: Միջինում նրանք 10-14 օրվա ընթացքում ստացիոնար բուժում են անցել, հիվանդության նախանշաններն անհետացել են թերապիայի 6-8-րդ օրը:
Նշվում է, որ տուժածների մոտ հետագայում երկարատև բարդություններ չեն զարգացել:
Նախնական վարկածով՝ վիրուսի փոխանցող է համարվում տայգայի տիզը, որը հանդիպում է Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում, Մոնղոլիայում և Ռուսաստանում:
Բացառված չէ, որ Alongshan-ը, որը նախկինում դարձել էր անհայտ տենդային հիվանդության պատճառ, կարող են փոխանցել նաև մոծակները:
Հետազոտության արդյունքները հրապարկվել են New England Journal of Medicine ամսագրում: