Ժամանակակից Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Շանլիուրֆա քաղաքից 22 կմ հեռավորության վրա է գտնվում աշխարհի ամենանշանավոր հնավայրերից մեկը՝ Գյոբեքլի թեփեն (թարգմանաբար` Ցմփոր բլուր կամ Պորտասար): Այժմ այն համարվում է հայտնաբերված ամենահին կրոնական կառույցը:
Պորտասարի առեղծված, Ուրֆայի (պատմական` Ուռհա) սարահարթում, որը մինչև առաջին դարը գտնվել է Մեծ Հայքի Միջագետք Հայոց նահանգի կազմում, Մասիուս լեռնաշղթայի արևմտյան կողմի բլուրներից մեկը կրում է Պորտասար (Գյոբեքլի թեփե) անունը:
Շուրջ երեք հարյուր մետր տրամագծով այս բլուրն արտաքինից ոչնչով չէր տարբերվում մերձակա լերկ և արևախանձ բլրակներից: Սակայն 1995 թվականին Պորտասարում գերմանական հնագիտական ինստիտուտի արշավախմբի սկսած պեղումները գիտնականների առջև բացեցին մարդկային քաղաքակրթության մեծագույն գաղտնիքներից, Քարի դարի հանելուկներից մեկը:
Հողի բարակ շերտի տակ հնագետները հայտնաբերեցին աշխարհի ամենահին պաշտամունքային տաճարային համալիրը, որը թվագրվում է մ.թ.ա. 11-10 հազարամյակներով և որը յոթ հազար տարով ավելի հին է, քան Սթոունհենջի հռչակավոր սրբարան — աստղադիտարանը կամ Ջոսերի եգիպտական բուրգը:
Առայժմ բացվել են չորս կլոր շինություններ, որոնց տրամագիծը 15-20 մետր է: Դրանց պատերի երկայնքով, ինչպես նաև սրահների կենտրոնում տեղադրված են զանգվածեղ 39 կրաքարե սյուներ, որոնց բարձրությունը հասնում է երեքից հինգ մետրի և կշռում քսանից քառասուն տոննա:
Ամբողջությամբ՝ yerevantimes.ru