Ինչպես բուժել  բրոնխիտը տնային պայմաններում
Advertisement 1000 x 90

Ինչպես բուժել  բրոնխիտը տնային պայմաններում

Բրոնխիտը շնչառական համակարգի հիվանդություն է, որի ընթացքում բորբոքվում են բրոնխները՝ օդը դեպի թոքեր մղող խողովակները։

Բրոնխների բորբոքումը նպաստում է մեծ քանակությամբ լորձի արտազատմանը, որը վերածվում է խորխի։

Բրոնխիտի բուժման կարևորագույն խնդիրը խորխի՝ բրոնխներից հնարավորինս շուտ դուրսբերումն է։

Դա հիվանդին կօգնի արագ առողջանալ շնչուղիների մաքրման և շնչառական ապարատի աշխատանքի վերականգնման հաշվին։

Տնային պայմաններում բրոնխիտի բուժման ժամանակ պետք է նկատի ունենալ, որ գոյություն ունեն հակաբորբոքային բնական միջոցներ, որոնք, բուժելով բրոնխիտը, կօգնեն թեթևացնել շնչառությունը։

Ինչպես բուժել բրոնխիտը քրքումի (куркума) օգնությամբ

Քրքումը կոճապղպեղազգիների ընտանիքի բույս է, որը մեզ մոտ է եկել  հարավարևելյան Հնդկաստանից:

Հայտնի է, որ դեռևս հին ժամանակներում քրքումն օգտագործում էին տարատեսակ հիվանդությունների բուժման նպատակով։

Քրքումի արմատը սովորաբար վաճառվում է աղացած վիճակում։ Բրոնխիտը բուժելու համար անհրաժեշտ է կես բաժակ ջրի մեջ խառնել կես թ/գ աղացած քրքումը և ստացված հեղուկը խմել օրական 3 անգամ ուտելուց առաջ։

Ինչպես բուժել բրոնխիտը կոճապղպեղի (имбирь), մեղրի և կիտրոնի օգնությամբ

Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղն օգնում է պահպանել աղիների միկրոֆլորան, թեթևացնում է ճարպերի յուրացման գործընթացը և բարերար ազդեցություն է գործում մարսողական օրգանների համակարգի աշխատանքի վրա։

Շատ լավ օգնում է նաև բրոնխիտի բուժման ժամանակ։

Որպեսզի թեթևացնել շնչառությունը և ազատվել բրոնխիալ հազից, խորհուրդ է տրվում պատրաստել կոճապղպեղով թեյ։

Դրա համար հարկավոր է վերցնել կես թ/գ կճապղպեղի աղացած արմատ և լցնել մեկ բաժակ տաք ջրի մեջ։

Համի համար կարելի է ավելացնել մեղր և կիտրոն։

Խմել օրական 3 անգամ։

Ինչպես բուժել բրոնխիտը սոխով

Սոխն ու սխտորը դեռևս հնագույն ժամանակներից գործածվում են որպես տարատեսակ հիվանդությունների բուժման բնական միջոց։

Ժողովրդական բժշկության մեջ սոխը համարվում է հակահազային բնական հզոր միջոց, քանի որ այն օգնում է ազատվել խորխից և խոչընդոտում է նոր խորխի գոյացմանը՝ թեթևացնելով շնչառությունը։

Սոխով դեղամիջոցը դժվար չէ պատրաստվել։ Ընդամենը պետք է ամեն օր սոված փորին ընդունել 1 ճ/գ սոխի հյութ։

Այս հյութը կարելի է խմել նաև կանխարգելման նպատակով, քանի որ ձմռան գալստյան հետ մեկտեղ թուլանում է մեր իմունիտետը, և մենք դառնում ենք վիրուսների համար թիրախ։

Նյութը պատրաստեց Գ. ՍԱՎԶՅԱՆԸ